ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՑԱՐԱՆԻ ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐ ◄||H.A.Y.||
Մուտքանուն:
Գաղտնագիրը:
Facebook
Google Translate
Ցանկ
Բաժնի կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 64
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0



Կայքի մասին
Նպատակներ

• Նպաստել հայրենասիրական ոգու բարձրացմանը Հայության, հատկապես Հայ երիտասարդության շրջանակներում

• Հնարավորինս աջակցել աշխարհասփյուռ Հայության միասնականության ապահովմանն ու ամրապնդմանը

• Խոչընդոտել թուրքական և ադրբեջանական ապատեղեկատվական քաղաքականությանը` հնարավոր բոլոր միջոցներով տարածելով իրական, փաստերով հիմնավորված տեղեկություն

Կայքի հիմնը
Տախտակ
Նկարներ
http://hay-power.com/_ph/4/1/667008649.jpghttp://hay-power.com/_ph/4/1/723138871.jpghttp://hay-power.com/_ph/3/1/929435084.jpghttp://hay-power.com/_ph/3/1/897760607.jpghttp://hay-power.com/_ph/3/1/806878160.jpghttp://hay-power.com/_ph/3/1/107985172.jpghttp://hay-power.com/_ph/3/1/338702071.jpghttp://hay-power.com/_ph/3/1/398470487.jpghttp://hay-power.com/_ph/3/1/989345244.jpghttp://hay-power.com/_ph/3/1/985038811.jpghttp://hay-power.com/_ph/3/1/593898671.jpghttp://hay-power.com/_ph/8/1/260947769.jpghttp://hay-power.com/_ph/8/1/963550912.jpghttp://hay-power.com/_ph/4/1/870177155.jpghttp://hay-power.com/_ph/7/1/349405074.jpghttp://hay-power.com/_ph/7/1/924196412.jpghttp://hay-power.com/_ph/7/1/543130587.jpghttp://hay-power.com/_ph/7/1/111556559.jpghttp://hay-power.com/_ph/7/1/742047533.jpghttp://hay-power.com/_ph/7/1/578546426.jpghttp://hay-power.com/_ph/7/1/537422978.jpghttp://hay-power.com/_ph/7/1/288242149.jpghttp://hay-power.com/_ph/7/1/254098002.jpghttp://hay-power.com/_ph/7/1/33245533.jpghttp://hay-power.com/_ph/7/1/545760933.jpghttp://hay-power.com/_ph/2/1/991075115.jpghttp://hay-power.com/_ph/2/1/977894391.jpghttp://hay-power.com/_ph/2/1/934101714.jpghttp://hay-power.com/_ph/2/1/602342501.jpghttp://hay-power.com/_ph/1/1/479455629.jpghttp://hay-power.com/_ph/5/1/257753878.jpghttp://hay-power.com/_ph/5/1/563838131.jpghttp://hay-power.com/_ph/5/1/466411581.jpghttp://hay-power.com/_ph/4/1/666319651.jpghttp://hay-power.com/_ph/5/1/910490125.jpghttp://hay-power.com/_ph/5/1/309584953.jpghttp://hay-power.com/_ph/5/1/316095353.jpghttp://hay-power.com/_ph/5/1/802039282.jpghttp://hay-power.com/_ph/5/1/21822510.jpghttp://hay-power.com/_ph/5/1/781898968.jpghttp://hay-power.com/_ph/5/1/612917864.jpghttp://hay-power.com/_ph/5/1/797577885.jpghttp://hay-power.com/_ph/5/1/590499099.jpghttp://hay-power.com/_ph/5/1/175894199.jpghttp://hay-power.com/_ph/4/1/524725686.jpghttp://hay-power.com/_ph/5/1/540026812.jpghttp://hay-power.com/_ph/5/1/133120480.jpghttp://hay-power.com/_ph/5/1/737820163.jpghttp://hay-power.com/_ph/5/1/516828265.jpghttp://hay-power.com/_ph/1/1/286579086.jpg
Youtube ժապավեն
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Պատմություն

ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՑԱՐԱՆԻ 
ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐ



ԱՐԱՄԱԶԴ 

Հին հայերի գերագույն աստվածն էր Արամազդը, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։


ԱՆԱՀԻՏ 

Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։ Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր երեխան գրկին՝ հայ մայրերին կամ կանանց հատուկ գլխի հարդարանքով, մինչև ուսերը իջնող գլխաշորով։ Նա կոչվում էր «Մեծ տիկին Անահիտ», բոլոր տեսակ խոհեմությունների ու պարկեշտությունների մայր, մարդկանց բարերար, հայ ժողովրդին պահող ու փառաբանող։ Հավատում էին, թե նրա շնորհիվ միշտ եղել է, կա ու գոյություն կունենա Հայոց աշխարհը։ Հայ թագավորները որևէ գործ ձեռնարկելիս Մեծ տիկին Անահիտից էին հովանավորություն և առողջություն հայցում։ Իբրև մայր աստվածություն Անահիտը մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն էր։ Նա Արամազդի և Վահագնի հետ միասին հայկական դիցարանում կազմում էր աստվածային սուրբ երրորդություն։ 
Հին Հայաստանում լայնորեն սիրված ու տարածված էր Անահիտի պաշտամունքը. Եկեղյաց գավառում, Տարոնում, Վասպուրականում, Արմավիրում, Արտաշատում կառուցված էին Անահիտի տաճարները։ Ամենանշանավորը Եկեղյաց գավառի Երիզա ավանի (հետագայում՝ Երզնկա) Անահիտի տաճարն էր, որին նվիրաբերում էին սպասավորներ ու սպասուհիներ։ Մեծահարուստ և նշանավոր ընտանիքները իրենց հասուն դստրերին նվիրում էին այդ տաճարին, որտեղ որոշ ժամանակ ծառայելուց հետո միայն նրանք իրավունք ունեին ամուսնանալու։ Անահիտի սրբավայրերին նվիրում էին նաև պիսակավոր (ճակատին սպիտակ նշան ունեցող) երինջներ, որոնք նախիրներով արածում էին նրա տաճարների շուրջը։ Երիզա ավանի տաճարում էր դրված Անահիտի ոսկեձույլ արձանը, որի համար էլ Անահիտին կոչում էին Ոսկեծղի (ոսկեբազուկ), Ոսկեհատ, Ոսկեծին–Ոսկեմայր։ Նրա արձանին ծառերի թավ ու թարմ ճյուղերից հյուսված պսակներ էին դնում։ Այդ ոսկեձույլ արձանն այնքան մեծ էր, որ երբ հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը մեր թվականությունից առաջ 34 թ. իր պարթևական արշավանքի ժամանակ մտնում է Երիզա ավանը, նրա զինվորները ջարդում են Անահիտի ոսկեձույլ արձանը, կտոր-կտոր անելով, բաժանում իրար մեջ և տանում Հռոմ։ Այդ ավարին մասնակցած հռոմեացի մի զինվոր ճոխ ճաշկերույթ է կազմակերպում Օգոստոս կայսեր պատվին։ Երբ կայսրը հարցնում է Անահիտի արձանի մասին, զինվորը պատասխանում է, թե ինքն է եղել առաջինը արձանի վրա հարձակվողներից, և այդ ճաշկերույթի ծախսը հոգացել է Անահիտի արձանի սրունքի մի կտոր ոսկով։
 


ՎԱՀԱԳՆ 

Հայոց դիցարանի երրորղ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։ Նա ծնվում է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծուխ ու բոց արձակող փողից վազելով ելնում է պատանի Վահագնը։ 

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը, 
Երկնում էր և ծիրանի ծովը. 
Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին. 


Եղեգան փողից ծուխ էր ելնում, 
Եղեգան փողից բոց էր ելնում, 
Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ. 

Նա հուր մազեր ուներ, 
Ուներ բոցեղեն մորուք, 
Եվ աչքերն էին արեգակներ։


Նա ծնվելուն պես կովի է բռնվում սև ու ամեհի վիշապների դեմ, սպանում նրանց, ազատում տիեզերքը կործանման սպառնալիքից։ Վահագնը հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն էր, որից թագավորներն ու զորավարները քաջություն էին աղերսում։Վահագնի գլխավոր պաշտամունքատեղին և սրբավայրը գտնվում էր Տարոնի Աշտիշատում՝ Հին Հայաստանի հոգևոր կենտրոնում։ Վահագնին հետագայում ժողովուրդը մարդեղենացրել է և դարձրել իր սիրած ու մեծարած Տիգրան Մեծ թագավորի երրորդ զավակը։ 
Ստորև տրվում է Վահագնի ծննդյան երգի հին հայերեն բնագիրը. 

«ԵրկնԷր երկին, երկնէր երկիր, 
Երկնէր և ծովն ծիրանի. 
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ. 

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր, 
Ընդ եղեգան փող բոց ելանէր, 
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ. 

Նա հուր հեր ունէր, 
Բոց ունէր մօրուս, 
Եւ աչքունքն էին արեգակունք»։


ԱՍՏՂԻԿ 

Վահագնի տարփածուն էր Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աշտիշատում գտնվող նրա տաճարը կոչվում էր «Վահագնի սենյակ», ուր Աստղիկը հանդիպում էր իր սիրած Վահագնին։ Աստղիկի և Վահագնի ամուսնությունը համարվում էր սրբազան. այդ ամուսնության հետևանքով անձրև էր տեղում երկրի վրա, ծաղկեցնում երկիրը, բերք ու բարիք տալիս մարդկանց։ Աստղիկին պատկերում էին մերկ, չքնաղ գեղեցկուհու տեսքով, հաճախ՝ լողանալիս։ Նա ամեն գիշեր լողանում էր Եփրատ գետում։Նրա սիրով տարված երիտասարդ տղաները Տարոնի Դաղոնաց սարի վրա գիշերները խարույկներ էին վառում, որպեսզի դրանց լույսի տակ կարողանան տեսնել Եփրատում լողացող դիցուհուն, հիանան նրա չքնաղ գեղեցկությամբ։ Բայց Աստղիկը ամեն գիշեր Տարոնի դաշտը մշուշով էր պատում, որպեսզի իրեն ոչ մի օտար աչք չկարողանա տեսնել։ 

ՆԱՆԵ 

Հին հայերի հաջորդ դիցուհին Նանեն է՝ Արամազդի դուստրը, հավանաբար ռազմի աստվածուհի, որի պաշտամունքը սերտորեն կապված էր մայր դիցուհու՝ Անահիտի պաշտամունքին։ Եվ պատահական չէր, որ Նանեի հարուստ տաճարը գտնվում էր Եկեղյաց գավառի Թիլ ավանում, Անահիտի տաճարի մոտակայքում։ Ժողովրդի մեջ մինչև այժմ էլ մեծ մորը, այսինքն՝ տատին, նանե են կոչում, մի բան, որ վկայում է Նանե դիցուհու մայր աստվածության հետ ունեցած կապի և ժողովրդական խավերում նրա անվան ու պաշտամունքի լայն տարածվածության մասին։ 

















ՄԻՀՐ 

Երկնային լույսի և արեգակի աստվածն էր լուսաճաճանչ Միհրը՝ Արամազդի մյուս որդին, Անահիտի և Նանեի եղբայրը։ Նրա գլխավոր տաճարը գտնվում էր Դերջան գավառի Բագահառիճ գյուղում։ Միհրին էր նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։ 
Միհրի պաշտամունքը լայն տարածում ուներ հին Հայաստանում։ Հին հայկական օրացույցի յուրաքանչյուր ամսի 8-րդ օրը կոչվում էր նրա անունով՝ Միհր, իսկ յոթերորդ ամիսը, որ համապատասխանում է այժմյան փետրվար ամսին, դարձյալ կոչվում էր նրա անունով՝ Մեհեկան։ Միհրի անունից են ծագում նաև հին հայոց հեթանոսական սրբավայրերի ընդհանուր կոչումը՝ մեհյան։ Միհրի անունն ու արարքների հիշատակը որոշ ձևափոխումներով պահպանվել են «Սասնա ծռեր» հերոսավեպում, հանձին Մեծ և Փոքր Մհերի անունների և վեպերի
։













ՏԻՐ 

Հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր Տիրը՝ Արամազդ գերագույն աստծո գրիչը կամ քարտուղարը, որի պաշտամունքատեղին գտնվում էր հին Արտաշատի մոտակայքում և կոչվում էր Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան։ Այսօրվա լեզվով ասած՝ դա Արամազդ աստծո քարտուղարի, այսինքն՝ Տիր աստծո գրասենյակն էր, որը միաժամանակ գիտությունների ուսուցման տեղ էր, որտեղ հեթանոսական կրոնի պաշտոնակատար քրմերը գիտություն և իմաստություն էին սովորում։ Քրմական գիտությունների կամ իմաստությունների մեջ էր մտնում ամենից առաջ գուշակությունը, հատկապես երազների մեկնությունը, երազահանությունը։ Դրա համար էլ Տիր աստվածը կոչվում էր նաև երազացույց ու երազահան, այսինքն՝ քրմերը նրանից սովորում էին երազների գուշակության արվեստը, իսկ Տիրի պաշտամունքի վայրը հին հայերը կոչում էին «Երազամոյն տեղիք» (երազալից կամ երազառատ տեղեր)։ Այստեղ ուխտ եկողները քրմերի միջոցով Տիր աստծոց ստանում էին իրենց տեսած երազների ուշակությունը։













ԱՄԱՆՈՐ ԵՎ ՎԱՆԱՏՈՒՐ 

Հայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին Ամանորը և Վանատուրը։ Ամանորը, որ հին հայերենում նշանակում է նոր տարի, հին հայերի նոր տարին անձնավորող աստվածն էր և համարվում էր «նոր պտուղների ամենաբեր»։ Նրա տոնն ու պաշտամունքը կատարվում էր հայոց նոր տարվա օրերին՝ Նավասարդին, որ հայոց հին տոմարով համընկնում էր հուլիսի վերջերին և օգոստոսի սկզրներին, տարվա այն ամիսներին, երբ հասունանում էին նոր մրգերն ու պտուղները։Նավասարդյան տոնախմբությունները համաժողովրդական մեծ շուքով ու ցնծությամբ կատարվում էին հատկապես հայոց հին հոգևոր կենտրոններից մեկում՝ Բագրևանդ գավառի դաշտավայրում գտնվող Բագավանում, որ նշանակում է դիցավան կամ աստվածավան։ Այս ավանում էր գտնվում նոր տարվա աստվածների՝ Ամանորի և հյուրընկալ Վանատուրի պաշտամունքատեղին։ Եթե Ամանորը խորհրդանշում էր նոր տարին ու նրա բերած նոր պտուղները, ապա Վանատուրը, որ բառացի նշանակում է օթևան տվող, հյուրընկալ, խորհրդանշում է Նավասարդին և այլ օրերի Բագավան այցելած բազմահազար հյուրերին և ուխտավորներին հյուրընկալելու, տեղ ու օթևան տալու իրողությունը։ Հայոց Տիգրան վերջին թագավորը Բագավանում իր եղբոր՝ Մաժան քրմապետի գերեզմանի վրա սրբավայր է շինում, որպեսզի բոլոր անցորդները վայելեն այդտեղ զոհաբերվող կենդանիների միսն ու խմիչքը, միաժամանակ նույն տեղում գիշերեն և հյուրընկալվեն։ 
Կարծիքներ կան, որ Վանատուրն ու Ամանորը մեկ աստված են, Վանատուրը Ամանոր աստծո մակդիրն է և նշանակում է օթևան տվող, հյուրընկալ Ամանոր։ Կամ էլ, կարծում են, Վանատուրը հյուրընկալ Արամազդ աստծո մակդիրն է։ 


ՍՊԱՆԴԱՐԱՄԵՏ 

Հին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր Սպանդարամետը կամ Սանդարամետը, որ հաճախ նույնանում էր ստորգետնյա աշխարհի, մեռելների թագավորության կամ ուղղակի դժոխքի հետ։ 
Հնում Սպանդարամետին նույնացրել են այգիների և գինու հովանավոր հանդիսացող հունական Դիոնիսիոսի կամ Բաքոսի հետ, հետագայում նա համարվել է երկրի, անդունդների, դժոխքի տիրակալ՝ Սանդարամետապետ։ Երբեմն հոգնակի «Սանդարամետք անդնդոց» ձևով հասկացել են և դժոխքի անդունդները, և դժոխքի չար ոգիները:



Աղբյուր: http://www.facebook.com/fbhayer Կարգ: Պատմություն | Ավելացրել է: ANI (29-Դկտ-2010) | Հեղինակ: ՀԱՅԵՐ Դիտումներ: 4675
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]